Single Blog Title

This is a single blog caption

Ժորդի Ալբան՝ 200 խաղ «Բարսելոնայի» կազմում

Ժորդի Ալբան 200 խաղ է անց կացնում՝ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Կիրակի՝ օգոստոսի 13-ին կայացած Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդի» հետ առաջին խաղը 199-րդն էր ձախ եզրային պաշտպանի համար, և եթե նա մեկնարկի նաև «Բեռնաբեուում» կայանալիք պատասխան խաղում, ապա կհասնի 200 խաղի շեմին:

«Բարսելոնայի» առաջին թիմում Ալբան իր նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 19-ին՝ «Բարսելոնա»-«Ռեալ Սոսիեդադ» խաղում (5-1): Այդ օրվանից սկսած նա պաշտպանում է «Բարսելոնայի» ձախ եզրը:

Նա տեղափոխվել է «Վալենսիայից» 14 միլիոն եվրոյով և 2012 թվականի հուլիսի 5-ին ներկայացվել «Կամպ Նոու» մարզադաշտում՝ 15.000 երկրպագուների առջև:

Ալբան «Բարսելոնային» միանալուց հետո 11 տիտղոս է նվաճել՝ 3 լիգա (2012-2013, 2014-2015 և 2015-2016), 3 Գավաթ (2014-2015, 2015-2016, 2016-2017), 2 Իսպանիայի Սուպերգավաթ (2013-2014, 2016-2017), Չեմպիոնների Լիգա (2014-2015), Եվրոպայի Սուպերգավաթ (2015-2016) և Աշխարհի Ակումբային Գավաթ (2015-2016):

Ալբան սկսել է «Բարսելոնայի» Ալեվին Բ-ում 10 տարեկան հասակում(1999-2000 թվականների մրցաշրջանում) և հասել մինչև Կադետ Բ, որտեղ խաղացել է 2003-2004 և 2004-2005 մրցաշրջաններում, ապա տեղափոխվել «Կորնելիա»: Այնուհետ նա հանդես է եկել «Վալենսիա Բ-ում», «Նաստիկում»(վարձավճարով) և «Վալենսիայում» (2009-2012):