Single Blog Title

This is a single blog caption

Ժերար Պիկե. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություներին:

«Փոքր տարիքից մինչ այժմ ես ապրել եմ մեծ ճնշման տակ: Ես խաղում եմ «Բարսելոնայի» կազմում ավելի քան 10 տարի: Ես պրոֆեսիոնալ եմ, ով հասկանում է, որ երբեմն իմ կողմից հնչեցրած արտահայտությունները ունենում են հետևանքներ, բայց ամեն անգամ ես փորձում եմ ընտերել ճիշտ բառեր: Երբեմն ճիշտը ցավեցնում է, բայց մարդիկ չեն ցանկանում դա լսել:

Ես միշտ արտահայտում եմ իմ կարծիքը, և պատահում է, որ ինձ դրա համար քննադատում են: Ինձ համար մեկ է: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և չեմ պատրաստվում փոխվել: Երբ ինչ-որ մեկը խոսում է սխալ կամ անարդար, ես արտահայտում եմ իմ անհամաձայնությունը:

Դժվար է խոսել քաղաքականության մասին, քանի որ Կատալոնիան ունի արմատական տեսակետներ: Շատերն ունեն հակառակ տեսակետներ: Դա միշտ էլ շատ զգացմունքային պայքար է:»