Single Blog Title

This is a single blog caption

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող են փոխանակվել կիսապաշտպաններով:

Ինչպես հաղորդում է Tuttosport պարբերականը, Իսպանիայից Իտալիա կարող է տեղափոխվել Իվան Ռակիտիչը, իսկ հակառակ ուղղությամբ՝ Էմրե Ջանը:

Երկու ֆուտբոլիստներն էլ դեռևս այդպիսի տեղափոխությանը համաձայնություն չեն տվել, բայց չեն էլ մերժել:

Նշենք, որ երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը նույնն է՝ 40 մլն եվրո: