Single Blog Title

This is a single blog caption

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» քննարկում են մի քանի ֆուտբոլիստների մասնակցությամբ փոխանակում: Կողմերը հույս ունեն առաջիկա ամիսներին պաշտոնապես գործարք կատարել: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:

«Բարսելոնան» ցանկանում է ստանալ «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիին, իսկ փոխարենը առաջարկում է 2 ֆուտբոլիստի՝ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին ու պաշտպան Սամուել Ումտիտիին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» «Ինտերին» առաջարկել է հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի գործարքում ներառել պաշտպաններ Խունիոր Ֆիրպոյին ու Նելսոն Սեմեդուին, բայց «ներաձուրիները» մերժել են այս առաջարկը: