Single Blog Title

This is a single blog caption

«Յունայթեդում» որոշում են կայացրել Ռակիտիչի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդում» որոշում են կայացրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Evening Standart-ը, «մանկունյանցիները» հետ են կանգնել 31-ամյա խորվաթին գնելու մտքից։ Բանն այն է, որ «Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկում էր Ռակիտիչին՝ որպես Պոլ Պոգբային հավանական փոխարինող, սակայն վերջինս պատրաստակամություն է հայտնել մնալ «Յունայթեդում»։

Ռակիտիչի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2021 թվականը։