«Յունայթեդի» կիսապաշտպանը մերժել է «Բարսելոնային»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերան մերժել է «Բարսելոնային»։ Այս մասին հայտնում է ESPN-ն։

Աղբյուրի տեղեկություններով, 29-ամյա իսպանացին, չնայած կատալոնական ակումբի գրավիչ առաջարկին, ցանկանում է մնալ «Օլդ Թրաֆորդում»։
Սակայն Հերերայի տրանսֆերային հարցերում կարող է խառնվել «Յունայթեդի» ղեկավարությունը, քանզի ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2019-ի ամռանը, իսկ ակումբը դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել։