Single Blog Title

This is a single blog caption

Խորամանկ քայլ. ինչպես է «Բարսան» համոզել Դե Յոնգին տեղափոխվել կատալոնական ակումբ

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը մինչև «Բարսելոնա» տեղափոխվելը ընտրություն էր կատարում կատալոնական ակումբի և ՊՍԺ-ի միջև: Ինչպես տեղեկացնում է AS-ը, Դե Յոնգի՝ «Բարսելոնա» տեղափովելու որոշման վրա ազդել է Նեյմարի կարծիքը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբում Դե Յոնգին ցույց են տվել «Բարսայի» ֆուտբոլիստներին WhatsApp-ով ուղարկած Նեյմարի նամակը, որտեղ բրազիլացին գրել էր, որ փոշմանել է «Բարսայից» ՊՍԺ տեղափոխվելու համար:

Հենց այդ տեղեկությունն էլ ստիպել է Դե Յոնգին ընտրել «Բարսելոնան»: