Single Blog Title

This is a single blog caption

Վիլլիան. «Պետք է ուշադիր լինենք Մեսսիին. նա յուրահատուկ է»

«Չելսիի» կիսապաշտպան Վիլլիանը խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան խաղի սպասելիքներից:

«Չեմ մտածում անցած խաղի մասին: Վաղը դժվարին խաղ է սպասվում: Կասկած չկա, որ «Բարսելոնան» շատ է տիրելու գնդակին:

Ես գոհ եմ ֆիզիկական վիճակիցս և ուրախ եմ իմ գոլի համար: Մենք հարգում ենք «Բարսելոնային»: Այն «Չելսիի» նման բացառիկ ակումբ է: Մենք ցանկանում ենք լուծել մեր առջև դրված խնդիրը և անցնել հաջորդ փուլ:

Մենք լավ ուսումնասիրել ենք Լիոնել Մեսսիին և «Բարսելոնային»: «Բարսելոնայում» խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, այդ պատճառով մենք պետք է շատ ուշադիր լինենք: Մեսսին յուրահատուկ է և խաղադաշտում կարող է անել այն, ինչ ցանկանում է», – Վիլլիանի խոսքերն է փոխանցում AS-ը: