Single Blog Title

This is a single blog caption

Վիլլիան. ««Կամպ Նոուում» լիովին այլ խաղ է լինելու»

«Չելսիի» կիսապաշտպան Վիլլիանը պատմել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղից ունեցած տպավորությունների մասին:

«Մենք շատ լավ գործեցինք բարդ խաղում: Մենք պետք է պահպանեինք կոմպակտությունը: Մենք ծրագիր ունեինք, որը և ճշգրտությամբ կատարեցինք:  Նրանք տիրում էին գնդակին, և մենք ծրագրում էինք գրոհել. Մենք կարող էինք հաղթել այս խաղը: Բայց դա չարեցինք: Հաղթողի հարցը շարունակում է բաց մնալ, մենք պետք է այնտեղ գնանք և փորձենք հաղթել: «Բարսելոնան» ավելի շատ էր տիրում գնդակին, բայց նրանք ավելի վտանգավոր պահեր չէին ստեղծում:  Մենք կարող են գնալ և հաղթել այնտեղ:

«Կամպ Նոուում» լիովին այլ խաղ է լինելու, և մենք պետք է այնտեղ գնանք նույն տրամադրվածությամբ և փորձենք հաղթել խաղը: Մենք պատասխան խաղը կանցկացնենք 3 շաբաթից, և  նաև բարդ խաղեր  ունենք ԱՊԼ-ում: Հիմա  պետք է մտածենք առաջիկա խաղերի մասին, իսկ հետո կմտածենք «Բարսելոնայի» հետ հանդիպման մասին»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը: