Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] Մեսսիի պոկերի շնորհիվ «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին»

Պրիմերայի 25-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Էյբարին»:

Տանտերերի հարձակվող Լիոնել Մեսսին պոկերի հեղինակ դարձավ: 32-ամյա արգենտինացին աչքի ընկավ 14-րդ, 37-րդ, 40-րդ և 87-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ «Էյբարի» դարպասն ուղարկեց Արթուր Ռամոսը:

«Բարսելոնայի» հաղթական շարքը Լա Լիգայում հասավ 4 խաղի: Կատալոնական ակումբն այս հաղթանակից հետո հավաքեց 55 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: