Single Blog Title

This is a single blog caption

ՎԻԴԵՈ. Կոուտինյոն լավ արդյունքներ է գրանցում վերականգնման գործընթացում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շարունակում է վերականգնվել ազդրի մկանի վնասվածքից: Այսօր, հունվարի 19-ին բրազիլացի ֆուտբոլիստը անցել է գնդակով մարզումներին, հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Բժիշկները Կոուտինյոյի մոտ ախտորոշել էին ազդրի մկանի վնասվածք հունվարի 8-ին, երբ ֆուտբոլիստը բուժզննում էր անցնում կատալոնական ակումբում: Այն ժամանակ հայտնում էին, որ վերականգնման համար անհրաժեշտ է երեք շաբաթ: