Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] Գրիզմանն առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնան» այսօր առավոտյան մարզում է անցկացրել։ Մարզմանը մասնակցել է նաև թիմի նորեկ Անտուան Գրիզմանը։

Հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից»։ Նրա համար կատալոնական ակումբը վճարել է 120 միլիոն եվրո։

Ֆրանսիացին «Բարսայի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։ Գրիզմանի հրաժարագինը սահմանվել է 800 միլիոն եվրո։