Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] Բազմաթիվ պահեր և ոչ մի գոլ. «Բարսելոնան» և «Ատլետիկը» ոչ-ոքի խաղացին

Ավարտվեց Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Ատլետիկ»-«Բարսելոնա» հանդիպումը:

Թիմերը, չնայած բազմաթիվ պահեր ստեղծեցին, միևնույն է չկարողացան գոլ խփել, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ գերազանցելով երկրորդ տեղում հանգրվանած Մադրիդի «Ռեալին» 6 միավորով:

«Ատլետիկը» 27 միավորով 13-րդն է: