Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] «Բավարիան» 8:2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»

ՉԼ քառորդ եզրափակչի խաղում «Բավարիան» 8-2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»:

Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին. աչքի ընկավ Թոմաս Մյուլերը: 7-րդ րոպեին Դավիդ Ալաբան գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 21-ից 31-րդ րոպեներին մյունխենցիները 3 գնդակ ուղարկեցին Տեր Շտեգենի դարպասը. աչքի ընկան Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին ու Մյուլերը: Թիմերն ընդմիջման գնացին 4-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսը «Բարսելոնան» ակտիվ սկսեց ու 1 գնդակ հետ բերեց. աչքի ընկավ Լուիս Սուարեսը: Բայց հետո դարձյալ միացավ «Բավարիայի» թնդանոթը. մեկը մյուսի հետևից կատալոնացիների դարպասը գրավեցին Ջոշուա Կիմիխը, Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆիլիպե Կոուտինյոն, որը դուբլ ձևակերպեց: