Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] «Բարսելոնան» պարտվեց «Ատլետիկին»

Իսպանիայի առաջնության առաջին տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»:

Հանդիպումը դժվար ստացվեց կատալոնական ակումբի համար: Թիմը դժվարությամբ էր գոլային պահեր ստեղծում, իսկ խաղի ընթացքում էլ թիմը զրկվեց Լուիս Սուարեսից, ով վնասվածք ստացավ ու փոխարինվեց:

Թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, բայց գործին խառնվեց տանտերերի հարձակվող Արից Ադուրիսը ու դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ, որը հաղթանակ պարգևեց իր թիմին: Հետաքրքիր է, որ բասկ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել գոլից ընդամենը մեկ րոպե առաջ: