Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] «Բարսելոնան» կամային հաղթանակ տոնեց «Բետիսի» նկատմամբ

 

Լա Լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Բետիսին»:

Հաշիվը 6-րդ րոպեին բացեց Կանալեսը: 3 րոպե անց Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը: 26-րդ րոպեին Ֆեկիրը նորից առաջ մղեց «Բետիսին»: Առաջին կեսի վերջնամասում Բուսկետսը վերականգնեց հաշվի հավասարությունը:

72-րդ րոպեին Կլեման Լենգլեի գոլը հաղթանակ պարգևեց կատալոնացիներին:

Թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով: «Բետիսից» երկու դեղին քարտի համար հեռացվեց Ֆեկիրը, իսկ «Բարսելոնայից»՝ Լենգլեն: