[ՎԻԴԵՈ] «Բարսելոնան» կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ

Լա Լիգայի 2-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ինյակի Ուիլյամսն ու Իկեր Մունյաինը:
«Բարսելոնայից» աչքի ընկան Պեդրին և Մեսսին, որը դարձավ դուբլի հեղինակ:
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո 31 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: