Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] «Բարսելոնան» ջախջախեց «Դինամո Կիևին», Բրեյթուեյթը՝ դուբլի հեղինակ

ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում G խմբում «Բարսելոնան» ջախջախեց Կիևի «Դինամոյին»: Խաղը կայացավ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում և ավարտվեց 4-0 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին: 52-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դեստը: 5 րոպե անց «կապտանռնագույնների» առավելությունը կրկնապատկեց Մարտին Բրեյթուեյթը: 70-րդ րոպեին Մարտինը դուբլ ձևակերպեց: Խաղի վերջնական հաշիվը 92-րդ րոպեին ձևակերպեց Գրիզմանը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 12 միավորով միանձնյա գլխավորում է խումբը: