Single Blog Title

This is a single blog caption

Վիդալը խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

Կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է «Բավարիայից» իր տեղափոխությունը «Բարսելոնա»:

«Շատ ուրախ եմ «Բարսելոնա» տեղափոխությանս համար: Չեմ համբերում՝ երբ եմ սկսելու մարզվել նոր թիմակիցներիս հետ, երբ եմ առաջին անգամ հագնելու «Բարսելոնայի» մարզաշապիկն ու կարողանալու կարևոր բաներ անել խաղադաշտում: «Բարսելոնայում» հանդես գալը երազանք է: Հույս ունեմ հասնել բոլոր նպատակներիս ու հաղթել բոլոր մրցաշարերը: Հանուն դրա կյանքս կտամ խաղադաշտում»,- ասել է Վիդալը «Բարսելոնայի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:

Օգոստոսի 6-ին չիլիացի ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, ինչից հետո 3 տարվա պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ: