Single Blog Title

This is a single blog caption

Վիդալը՝ Էնրիկեի եւ Ալբայի խնդիրների մասին

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեիշ Վիդալը պատմել է՝ ինչու Լուիս Էնրիկեն չի հրավիրում Ժորդի Ալբային Իսպանիայի հավաքական:

«Լուիս Էնրիկեն ուժեղ բնավորությամբ մարզիչ է: Նրա հետ սկզբից բարդ է, բայց նա հիանալի մասնագետ է: Նրա հետ աշխատելիս իմ մոտ եղել են թե՛ վերելքներ, թե՛ անկումներ:

Ինչ վերաբերում է Ալբային, ապա նա եւ Էնրիկեն միշտ բարդ հարաբերություններ են ունեցել՝ չնայած նրան, որ Ժորդին լավագույն ձախ պաշտպանն է Իսպանիայում»,- ասել է Վիդալը: