Single Blog Title

This is a single blog caption

Վիդալ. «Մրցակիցը չէր ցանկանում առանց միավորի հեռանալ մարզադաշտից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է «Բետիսից» կրած պարտությունը (3-4):

«Մենք շատ վատ մեկնարկեցինք հանդիպումը: Սեփական երկրպագուների առջև չի կարելի այսպիսի խաղ ցուցադրել:

Երկրորդ խաղակեսում մենք բազում հնարավորություններ ունեցանք, բայց բախտը երես էր թեքել մեզանից:

Մրցակիցը պարզապես չէր ցանկանում առանց որևէ բանի հեռանալ մարզադաշտից: Պետք է ետ նայենք, շտկենք մեր սխալները և այլևս դրանք չկրկնենք»,- beIN Sports-ի ուղիղ եթերում ասել է Վիդալը: