Single Blog Title

This is a single blog caption

Վերմալենը մեկնաբանել է խոսքերն այն մասին, որ սխալվել է «Բարսելոնայում» մնալով

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը չի հաստատել խոսքերն այն մասին, որ սխալվել է «Բարսելոնայում» մնալով: Նա ընդգծել է, որ իր խոսքերը կտրված են համատեքստից:

«Ես ոչինչ այդ մասին չեմ ասելու: Վերջին անգամ իմ խոսքերը կտրված էին կոնտեքստից»,- Վերմալենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

31-ամյա Վերմալենը կատալոնական ակումբ էր տեղափոխվել 2014 թվականին: Այս ընթացքում նա մասնակցել է 11 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: