Single Blog Title

This is a single blog caption

Վերջին 8 տարում Մեսսին ավելի շատ գոլ է խփել տուգանայինից, քան «Ռեալի» ֆուտբոլիստները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լա Լիգայի 28-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում: Մեսսին այս խաղում տուգանայինից կատարած հարվածով դարձավ գոլի հեղինակ, որը վերջին 8 տարում դարձավ 25-րդն արգենտինացու համար:

2011-12 թթ մրցաշրջանից սկսած Մեսսին ավելի շատ գոլ է խփել տուգանայիններից, քան «Ռեալի» ֆուտբոլիստները, որոնք ընդհանուր առմամբ 24 անգամ են աչքի ընկել:

Մեսսիից շատ վերջին 8 տարում տուգանայինից գոլ են խփել «Յուվենտուսի» ֆուտբոլիստները: