Single Blog Title

This is a single blog caption

[ՎԵՐՋԱՊԵՍ!] «Պենյա Բլաուգրանա Երեւանը» ստացավ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կարգավիճակ

Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» Տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին եւ կայացրել մի քանի որոշում:

Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ եւ 8-ը՝ այլ երկրներում: Այդպիսով պաշտոնական ֆան ակումբների թիվը հասավ 120-ի, ինչը ցույց է տալիս որքան սիրված է ակումբը սեփական երկրի սահմաններից դուրս: Վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» քանակը երկու անգամ աճել է:

Այսպիսով, շուրջ մեկ տարվա բանակցություններից, թղթաբանությունից եւ չարչարանքներից հետո վստահ կարող ենք ասել՝ մենք «Բարսելոնայի» առաջին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ֆան ակումբն ենք Հայաստանում!

Ամբողջական հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ: Զավեշտալի է, որ մեր քաղաքի անունը «Բարսելոնայի» պաշտոնական կայքում սկզբում սխալ էր գրված: Իհարկե, մենք կապնվեցինք եւ խնդրեցինք ուղղել այն:

Մեզ միանալու եւ անդամագրության մասին բոլոր մանրամասները կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ: