Single Blog Title

This is a single blog caption

Վերատտին չի զղջում, որ չի տեղափոխվել «Բարսելոնա»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին չի զղջում, որ ժամանակին հրաժարվել է «Բարսելոնա» տեղափոխությունից: Կատալոնական ակումբը փորձում էր ձեռք բերել իտալացուն անցյալ ամառ:

«Ես շատ գոհ եմ իմ որոշումից: Ամեն անգամ ավելի շատ եմ համոզվում նրանում, որ ճիշտ էի: Իրականում ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում: Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում, ցանկանու եմ հաղթել բոլոր մրցաշարերը, ինչը և մեզանից բոլորը սպասում են»,- Վերատտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: