Single Blog Title

This is a single blog caption

«Վասկո դա Գաման» հույս ունի Կոուտինյոյի տրանսֆերից ստանալ իր մասնաբաժինը

«Վասկո դա Գամա» ակումբի փոխնախագահ Օրլանդո Մարկեսը հայտնել է, որ բրազիլական ակումբը ոչ մի փոխհատուցում չի ստացել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին բացահայտելու համար, վերջինս ձմռանը 160 մլն եվրոյի դիմաց «Լիվերպուլից» տեղափոխվել է կատալոնական ակումբ։

«Մենք ոչ մի գումար չենք ստացել նրա տեղափոխությունից։ Արդեն երկար ժամանակ է, ինչ Կոուտինյոն հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում»,- ասել է Մարկեսը։

Համաձայն FIFA-ի կանոնակարգի՝ «Վասկո դա Գաման», որպես բրազիլացու առաջին ակումբ, այս տեղափոխությունից պետք է վաստակեր գումարի 2․5%-ը։ Իսկ գործարքի պայմանների համաձայն՝ «Բարսան» Կոուտինյոյի տրանսֆերը գրանցելուց 30 օր անց պետք է այդ ակումբին վճարի 3 մլն եվրո, իսկ ուշացնելու դեպքում այդ գումարին կավելանա ևս 750 հզր եվրո։