Single Blog Title

This is a single blog caption

Վան Գաալը կոչ է արել Բլինդին դիտարկել «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գաալը կարծում է, որ պաշտպան Դեյլի Բլինդը պետք է լքի ակումբը։

 

Մասնագետը կոչ է արել ֆուտբոլիստին դիտարկել «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը։

 

Բլինդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ավելի քան 130 խաղ, 3 տարի առաջ պայմանագրի ստորագրման պահից։

Սակայն ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին Անգլիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 3 խաղ։ Բլինդի շուկայական արժեքը գնահատվում է 22 մլն եվրո։