Single Blog Title

This is a single blog caption

Վան Դեյկը բաց է թողել վերջին մարզումը «Բարսայի» դեմ խաղին ընդառաջ

«Լիվերպուլի» առաջատարներից ևս մեկի մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղին հարցականի տակ է։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Վիրջիլ Վան Դեյկը բաց է թողել «մերսիսայդցիների» վերջին մարզումը։ Ընդհանուր խմբում նա չի եղել։ Հնարավոր է՝ հոլանդացին մարզվել է անհատական ծրագրով։ Նրա մասնակցությունը ևս հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը և Ռոբերտո Ֆիրմինոն բաց են թողնելու վաղը՝ երևանի ժամանակով 23։00-ին մեկնարկող հանդիպումը։