Single Blog Title

This is a single blog caption

Վան Դեյկ. ««Ոսկե գնդակը» հաղթող կունենա, բայց պարտվողներ չեն լինելու»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողությունից սպասելիքների մասին:

«Ես շատ հպարտ եմ ինձնով, որ հայտնվել եմ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում, ես ակումբում և հավաքականի կազմում այս մրցաշրջանում իմ խաղով եմ արժանացել դրան:

Այնքան էլ շատ չեն ֆուտբոլիստները, որոնք կարող են գլուխ գովել նման ձեռքբերմամբ: Այս մրցանակն ունի հաղթող, բայց պարտվողներ չկան: Տեսնենք՝ ինչ կպատահի», – Վան Դեյկի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Փարիզում կհայտարարվի 2019 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակի» հաղթողի անունը: France Football-ի սահմանած մրցանակին հավակնում են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Վիրջիլ վան Դեյկը: