Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն խոսել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ ոչ-ոքիի և Պիկեի դրվագի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 17-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի մասին, որն ավարտվել էր 2:2 հաշվով:

«Այս խաղում ամեն ինչ կար: Կային պահեր, երբ մենք իսկապես լավ էինք խաղում և լավագույնն թիմն էինք դաշտում: Եթե խաղը երկարեր, կարող էր ցանկացած սցենար գրանցվել: Սկզբում մենք չէինք կարողանում դիմակայել մրցակցի ճնշմանը, բայց հետո հասկացանք, թե ինչպես կարող ենք նրանց անախորժություններ պատճառել:

2:1 հաշվի ժամանակ ամեն ինչ մեր ձեռքերում էր: Մենք լավ էինք խաղում և պահեր էինք ստեղծում:

Ինչ վերաբերվում է Պիկեի դրվագին, ապա ես այն հետո չեմ դիտել: Չեմ կարող ասել, թե արդյոք մրցավարը հետո դիտել է կրկնապատկերը: Յուրաքանչյուր մարզիչ դրվագը մեկնաբանում է կախված, թե որ թիմից է: Չգիտեմ, թե ինչ էր տեղի ունեցել այն դրվագում, երբ մրցակցի օգտին 11 մետրանոց նշանակվեց»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել Marca-ն: