Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն խոսել է Մեսսիի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի հարձակվող Լեո Մեսսիի մասին, որի գոլը ոչ-ոքի պարգևեց կատալոնացիներին «Սևիլիայի» դեմ խաղում:

«Դա մեր գաղափարն էր, որ Մեսսին խաղադաշտ դուրս գա երկրորդ կեսում, չնայած նրան, որ նա թեթև վնասվածք ուներ: Նա խնդիրներ ուներ, երբ Արգենտինայի հավաքականի ճամբարում էր և հիմա նրան պետք էր խաղալ: Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել: Դա էր պատճառը, որ Մեսսին խաղադաշտ մտավ երկրորդ կեսում: Կարծում եմ՝ նա պատրաստ կլինի «Ռոմայի» դեմ խաղին»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերել Sport.es-ը: