Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն խոսել է Մեսսիի, Ինյեստայի, Բուսկետսի և այլ ֆուտբոլիստների մասին

Մայիսի 19-ի մամլո ասուլիսի ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի առանքային ֆուտբոլիստներից մի քանիսի մասին։

«Տխուր է, որ Ինյեստան հեռանում է, ու թեև նա անփոխարինելի է, մենք ամեն ինչ կանենք, որ լրացնենք այդ բացը։ Մեր թիմում կան Դենիս Սուարեսը, Կարլես Ալենյան, Ֆիլիպե Կոուտինյոն, որոնց պոտենցիալը պետք է օգտագործենք։

Մեր թիմում առանցքային է Բուսկետսը։ Շատ ուրախ եմ, որ նա մեզ հետ է։ Մեսսին շատ հանդիպումներ է անցկագցրել՝ անգամ երբ վնասվածք է ունեցել։ Կարծում եմ՝ ժամանակն է նրան մի փոքր հանգիստ տալու։

Ո՞րն է մեր նպատակը հաջորդ մրցաշրջանի համար։ Հաղթել ամեն հնարավորը»- ասել է իսպանացի մասնագետը։