Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն խոսել է Մեսսիի առողջական վիճակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ Վերջինս «Ռեալի» դեմ խաղում (1:0) մկանային ցավեր էր զգացել։

«Մեսսին իրեն լավ է զգում։ Նա պայքարեց ամբողջ 90 րոպեների ընթացքում։ Նա բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց։ Նրա հետ ամեն ինչ կարգին է»,-մեջբերում է իսպանացի մասնագետի խոսքերը Marca պարբերականը։