Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն խոսել է Մեսսիի ապաքինման ընթացքի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Վալենսիայի» հետ խաղից առաջ խոսել է Լիոնել Մեսսի ապաքինման ընթացքի մասին.

«Թվում էր թե սա մի փոքր հանգիստ էր նրա համար վերականգնման համար: Չենք ցանկանում շտապել ու հապճեպ որոշումներ կայացնել: Չգիտեմ, կվերադառնա նա շաբաթ օրը, թե ոչ: Հույս ունենք, որ որքան հնարավոր է Մեսսին շուտ կվերադառնա շարք: Ակնհայտ է, որ նա կարևոր խաղացող է մեզ համար»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը: