Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն խոսել է Մեսսիի՝ «Սևիլիայի» դեմ խաղալու հավանականության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեսոտ Վալվերդեն խոսել է թիմի հաձակվող Լեո Մեսսիի՝ «Սևիլիայի» դեմ խաղալու շանսերի մասին:

«Պետք է սպասել: Մենք նույն իրավիճակում ենք, ինչ Արգենտինայի հավաքականը: Մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների մոտ նման վնասվածքներ լինում են ծանրաբեռնվածությունից:

Ֆուտբոլիստները կարող են վերահսկել իրավիճակը և խաղալ նման վնասվածքով, սակայն չպետք է չարաշահել դա:

Լավ կլիներ, որ բոլորը 100 %-ով առողջ լինեն բայց գիտենք, երբեմն նրանք թեթև վնասվածքներ են ստանում: Մեսսին չխաղաց «Մալագայի» դեմ և մենք մի փոքր փոխել էինք տակտիկան: Սակայն հիմա իրավիճակն այլ է»,ժ Վալվերդեի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը: