Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն նոր տրանսֆերների վերաբերյալ որոշում է կայացրել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հետաքրքրված չէ այս ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելով:

El Mundo Deportivo-ն հայտնում է, որ «կապտանռնագույններ» մարզիչն ամբողջովին գոհ է ունեցած կազմից եւ բացառում է որեւէ այլ նորեկ գնելը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ձեռք բերեց Կլեմեն Լենգլեին, Մալկոմին, Արթուրին եւ Արտուրո Վիդալին: