Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն պատժել է Անդրե Գոմեշին

Անդրե Գոմեշը ընդգրկված էր անցյալ հինգշաբթի կայացած Կոպա դել Ռեյի «Վալենսիայի» դեմ խաղում, բայց նրա մրցելույթը հիասթափեցնող էր և արդյունքում նա փոխարինվեց 45 րոպե անց:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ հիմա խաղացողը պատժված է, քանի որ Էռնեստո Վալվերդեն դուրս է թողել նրան Լա Լիգայի «Խետաֆեի» հետ խաղի հայտացուցակից:

Մարզչի որոշմամբ թիմի հայտացուցակից դուրս է մնացել նաև Դենիս Սուարեսը: Հանդիպումը բաց կթողնեն նաև Թոմաս Վերմալենը, որը դեռ չի ապաքինվել վնասվածքից և Սամուել Ումտիտին, որը որակազրկված է: