Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն մեկնաբանել է Մեսսիի ու Գրիզմանի միջև ենթադրվող կոնֆլիկտը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է հարձակվողներ Անտուան Գրիզմանի ու Լիոնել Մեսսիի միջև ենթադրվող կոնֆլիկտի մասին։

«Այժմ դրա մասին շատ խոսակցություններ կան, բայց ամեն ինչ հեշտ է, քան թվում է։

Ես հասկանում եմ, որ Գրիզմանը մի փոքր այլ ֆուտբոլի է սովոր։ Անտուանը պետք է հարմարվի մեր ոճին։ Նեյմարը նույնպես դժվարություններ ունեցավ առաջին տարում։ Երբ նրանց համագործակցությունը ստացվի, ամեն ինչ կընկնի իր տեղը», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գրիզմանն ու Մեսսիի միջև այդքան էլ լավ հարաբերություններ չեն, ու նրանք իրար հետ չեն շփվում։