Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն կխնդրի «Բարսելոնայի» ղեկավարությանը նոր ձեռքբերում կատարել ձմռանը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է թիմում նոր ձախ պաշտպան տեսնել։

Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, իսպանական գրանդի մարզիչը ցանկանում է թիմի կազմում ունենալ ֆուտբոլիստ, ով արժանիորեն կպայքարի մեկնարկային կազմում տեղի համար Ժորդի Ալբայի հետ։ Հաղորդվում է, որ թիմի ներկայացուցիչները արդեն սկսել են իրենց փնտրտուքները նոր ֆուտբոլիստի համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Ժորդի Ալբան կարող է լքել կատալոնական ակումբը։