Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն կարող է հանգիստ տալ առաջատարներին

«Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից առաջ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Էյբարի» դեմ։

Ըստ նախնական կանխատեսումների՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է հանգիստ տալ թիմի առաջատարներին։

Մյուս կողմից էլ Վալվերդեն գիտի, որ իր թիմը միավորներ կորցնելու իրավունք չունի։

Սակայն հավանական է, որ «Էյբարի» դեմ հանդիպումը բաց կթողնեն այնպիսի առանցքային ֆուտբոլոստներ, ինչպիսիք են Սերժի Ռոբերտոն, Ժորդի Ալբան և Ժերար Պիկեն, ով դեռ «Մեսթալիայում» վնասվածք էր ստացել։

Վալվերդեն հանգիստ կարող է տալ նաև Ինիեստային և Բուսկետսին, փոխարենը դաշտ դուրս բերել Ֆիլիպե Կոուտինյոյին։