Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն հույս ունի, որ Իսպանիայի հավաքականը չի հրավիրի 16-ամյա Ֆաթիին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հույս ունի, որ թիմի 16-ամյա հարձակվող Անսու Ֆաթին չի հրավիրվի Իսպանիայի պատանեկան հավաքական (Մ-17)։

«Կտեսնենք՝ կհրավիրեն նրան, թե ոչ։ Շատ թղթատար աշխատանք է սպասվում։

Եթե նրան հրավիրեն, դա խնդիր կլինի, քանզի նա շատ բան է տալիս մեր թիմին։ Սպասելու ենք», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը։

Խաղացողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և 1 գոլային փոխանցմամբ։ Վերջերս Ֆաթին դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը «Բարսելոնայի» կազմում խաղացել է Չեմպիոնների լիգայում