Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն գնացել է «Բարսելոնայի» բազա, որպեսզի հրաժեշտ տա ֆուտբոլիստներին և հավաքի իրերը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն վերջնականապես լքել է ակումբը, հայտնում է լրագրող Ֆրանչեսկա Լատորեն։

«Այսօր Վալվերդեն գնացել է բազա, որպեսզի հավաքի իր իրերը և հրաժեշտ տա ֆուտբոլիստներին»,- գրել է Լատորեն։

Հիշեցնենք, որ մասնագետը կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր երեկ։ Նրա փոխարեն «Բարսայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կիկե Սետյենը։