Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն բացատրել է՝ ինչու Մեսսին չմասնակցեց «Ինտերի» դեմ խաղին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն բացատրել է, թե ինչու թիմի առաջատար Լեո Մեսսին չմասնակցեց Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղին:

«Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել Լեոյի հետ կապված: Մարզումների ժամանակ կարող ենք մեկս մյուսին խնայել, բայց այս խաղը մարզում չէր: Մենք գիտեինք, թե ինչպիսի դժվար հանդիպում է սպասվում մեզ: Նման խաղերում շատ են լինում չկառավարվող դրվագներ: Մենք քննարկեցինք Լեոյի հետ այս հարցն ու որոշեցինք ռիսկի չդիմել»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերել Marca-ն: