Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն արտասվել է «Բարսայի» ֆուտբոլիստներին հրաժեշտ տալու ժամանակ

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի կարողացել թաքցնել հուզմունքը ֆուտբոլիստներին և աշխատակիցներին հրաժեշտ տալու ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, երեկ Վալվերդեն վերադարձել է մարզաբազա, որտեղ 20 րոպե տևողությամբ հանդիպում է ունեցել ֆուտբոլիստների հետ:

Հիշեցնենք, որ «Բարսայի» մի շարք ֆուտբոլիստներ սոց. ցանցերում շնորհակալության խոսքեր էին հղել Վալվերդեին:

Իսպանացի մասնագետը կատալոնական ակումբը մարզում էր 2017 թվականից: