Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեն՝ Ինյեստայի հեռանալու լուրերի մասին. «Եկեք չշտապենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժարվել է մեկնաբանել Անդրես Ինյեստայի հեռանալու մասին լուրերը: Երեկ իսպանական մամուլը սկսեց գրել, որ կիսապաշտպանը մտադիր է կարիերան շարունակել Չինաստանում:

«Եկեք չշտապենք: Ես չգիտեմ՝ ինչ տեղի կունենա: Միայն ինքը Անդրեսը կարող է որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: