Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեի հրապարակած հայտացուցակը հաստատում է, թե ովքեր են մոտ ակումբը լքելուն

Այսօր՝ հունվարի 14-ին կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղից առաջ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այդ խաղի համար հասանելի ֆուտբոլիստների ցուցակը: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ Վալվերդեն հայտացուցակից դուրս է թողել բոլոր նրանց, ովքեր հասանելի են տրանսֆերային շուկայում այլ ակումբների համար:

Արդա Թուրանի հեռանալուց հետո «Բարսելոնան» լքելու հաջորդ թեկնածուներն են Ժերար Դելոֆեուն, Ռաֆինյան և Ալեիշ Վիդալը:

Խաղը բաց կթողնեն նաև Պակո Ալկասերը, Սամուել Ումտիտին և Ֆիլիպպե Կոուտինյոն, որոնք բոլորն էլ ապաքինվում են վնասվածքներից: Հայտացուցակից դուրս է մնացել նաև Յեռի Մինան՝ կատալոնական ակումբի նոր ձեռքբերումը:

Թիմի ամբողջական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝

Դարպասապահներ– տեր Շտեգեն, Սիլլեսսեն

Պաշտպաններ– Սեմեդու, Պիկե, Ալբա, Մասկերանո, Դին, Վերմալեն

Կիսապաշտպաններ– Ռակիտիչ, Բուսկետս, Դենիս Սուարես, Ինյեստա, Պաուլինյո, Ռոբերտո, Գոմեշ

Հարձակվողներ– Մեսսի, Սուարես, Դեմբելե