Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեի հետխաղյա ասուլիսը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Սպորտինգի» դեմ խաղից հետո հանդիպել է լրագրողներին.

«Ես փոխարինեցի Պիկեին Բուսկետսով, որպեսզի ռիսկի չդիմեմ եւ խաղում չմնան երկու կիսապաշտպան:

Վերմալենը բավական լավ խաղաց, կարծես նա մարզվում էր: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ուժեղ, աշխատասեր, գնդակի հետ լավ է վարվում:

Սիլեսենը ֆանտաստիկ սեյվ արեց: Իրականությունն այն է, որ մենք ունենք երկու ուժեղ դարպասապահ, ովքեր մեզ փրկում են բազմաթիվ դեպքերում:

Մեր նպատակն էր երկրորդ կեսում ավելացնել արագությունը: Մենք պետք է կառավարեինք խաղն ու ստեղծեինք գոլային պահեր, քանի որ մենք «Բարսելոնան» ենք»,- ասել է Վալվերդեն: