Single Blog Title

This is a single blog caption

«Վալվերդեի դարաշրջանը» կսկսվի հուլիսի 12-ից

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հաստատել է, որ ակումբի առաջին թիմը կսկսի նախամրցաշրջանային փուլի մարզումները հուլիսի 12-ին՝ ԱՄՆ մեկնելուց մեկ շաբաթ առաջ: Այս մասին թիմի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները տեղեկացել են՝ Whatsapp-ով հաղորդագրություն ստանալու միջոցով: Վալվերդեի ենթակայության տակ չեն լինի 3 ֆուտբոլիստներ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ու Անդրե Գոմեշը, ովքեր մասնակցելու են Կոնֆեդերացիայի գավաթին և Դենիս Սուարեսը, ով հրավիրվել է Իսպանիայի երիտասարդական հավաքական:

Նախամրցաշրջանային փուլը հագեցած է լինելու: «Բարսելոնան» մասնակցելու է «International Champions Cup»-ին: