Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեի ասուլիսը. «Մեզնից չափազանց շատ են պահանջում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Խետաֆեի» դեմ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

«Թիմին հորդորել եմ ակտիվանալ և կարևորել այս հանդիպումը. դա պետք է ինչպես մեզ, այնպես էլ երկրպագուներին: Պետք է հաղթել և պահպանել առաջնությունում ունեցած մեր առավելությունը:

«Վտանգավոր» խաղ է սպասվում, որովհետև տեղի է ունենում Գավաթում եզրափակիչ դուրս գալուց անմիջապես հետո:

Մեզնից հաճախ չափազանց շատ են պահանջում. Լիգա, Գավաթ, Չեմպիոնների Լիգա: Սակայն ունենք այն ինչ ունենք. Գավաթի եզրափակչում ենք, պայքարում ենք առաջնությունը հաղթելու համար և ուզում ենք պայքարել նաև Չեմպիոնների Լիգան հաղթելու համար: Դեռ այսքանն ունենք:

Դեմբելեն ապաքինվել է, սակայն պետք է զգույշ լինենք: Կարծում եմ՝ վաղվա հանդիպումը հարմար առիթ է՝ նրան դաշտ դուրս բերելու համար:

Իմ ծափահարությունները Կոուտինյոյին գեղեցիկ գոլի համար: Նա տաղանդավոր է, լավ տեխնիկա ու պոտենցիալ ունի: Նա օրեցօր ավելի լավն է դառնում»,- Վալվեդեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: