Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդեի ասուլիսը՝ «Ռեալի» դեմ խաղից հետո

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ կայացած խաղի մասին, որն ավարտվել 1:1 հաշվով:

– Ի՞նչ կասեք Մեսսիի վիճակի մասին: 

– Ամեն ինչ լավ է, բայց այս պահին մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Նրա մի փոքր անհարմարություն էր զգում և մենք որոշեցինք լավագույն տարբերակն ընտրել: Պետք է միշտ հաշվի առնել, թե ինչն է լավ թիմի և խաղացողի համար:

Այսօր մենք որոշել էինք, որ ճիշտ կլինի Մեսսիին դուրս բերել երկրորդ խաղակեսում: Երբ նա խաղադաշտում էր, կարող էր խաղի ելքը վճառել: Ամեն անգամ, երբ Մեսսին գնդակ էր ստանում, մեր մոտ տպավորություն էր ստեղծվում, որ նա կարող է ինչ-որ բան անել մրցակցի դարպասի մոտ:

– Ինչպե՞ս կգնահատեք այս արդյունքը: 

– Իհարկե, երբ մրցակիցը մեկնարկային րոպեներին գոլ է խփել, իսկ դու հավասարեցնում ես հաշիվը, դա լավ է: Սկզբում նրանք շատ էին տիրում գնդակին: Հետո մենք աստիճանաբար սկսեցինք վտանգ ստեղծել մրցակցի դարպասի մոտ, իսկ երբ ամեն ինչ մեր ձեռքում էր, մենք ոչ-ոքի կորզեցինք:

– Ո՞ր թիմն առավելություն ունի պատասխան խաղից առաջ: 

– Ոչինչ վճառված չէ, հստակ ֆավորիտ չկա: Հաշվի առնելով, թե ինչ մակարդակի թիմեր են, ասելիք դեռ կա: Գիտեինք, որ բարդ ու կոշտ խաղ է լինելու:

– Ի՞նչ կասեք Սեմեդուի և Մալկոմի խաղի մասին: Ինչպե՞ս կգնահատեք Սեմեդուի առաջընթացը: Նա  մեկնարկային կազմի տեղի համար պայքարում հաղթո՞ւմ է Սերժի Ռոբերտոյին: 

– Մենք շատ բան ենք ակնկալում նրանցից: Սեմեդուն շատ արագ է սովորում, մենք որոշակի շտկումներ ենք արել նրա խաղում: Ինչ վերաբերվում է Մալկոմին, հուսով ենք՝ այսօրվա գոլը կօգնի նրան: Շանս միշտ կա:

– Կխաղա՞ Մեսսին «Ատլետիկի» դեմ: 

– Ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ կխաղա:

– Ի՞նչ կասեք Արտուրի և Կոուտինյոյի խաղի մասին: 

– Արտուրն օգնում է մեզ վերահսկել խաղը: Մենք կարծում ենք, որ նա կարող է օգնել մեզ դիրքային գրոհների կազմակերպման ժամանակ: Այս խաղում պետք էր մեծ ճնշում և շատ ուժ գործադրել և այդ պատճառով ես ընտրեցի Արտուրին:

Ես շատ եմ մտածել Կոուտինյոյի խաղի մասին, քանի որ գիտեմ՝ նրանից շատ մեծ են ակնկալիքները: Մեծ ուշադրություն է սևեռված նրա վրա: Կարծում եմ՝ նա հիանալի խաղացող է, որը շարունակում է աճել, ինչին էլ մենք սպասում էինք: Նա այսօր մի քանի իրական պահ ունեցավ: Բոլորը սխալվում են, դա սովորական է»:

Աղբյուրը՝ Marca